Տեղափոխություն Ռուսաստանից Բելառուս ցածր գներով

Տեղափոխություն Ռուսաստանից Բելառուս

Տեղափոխություն Ռուսաստանից Բելառուս

AMG Trans տրանսպորտային ընկերության գործունեություններից մեկը բնակարանային տեղափոխության կազմակերպումն է, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դեպի մերձավոր և հեռու արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ նաև Բելառուս:

Երկրի նկարագրությունը

Բելառուսը տեղակայված է Եվրոպայի արևելյան հատվածում: Մայրաքաղաքն է Մինսկը: Բելառուսի Հանրապետությունը անկախ հանրապետություն է դարձել ոչ վաղ անցյալում՝ 1991 թ.-ին: Երկիրը զբաղեցնում է 207,6 հազար քառ․ կմ տարածություն, ունի ավելի քան 9 մլն բնակչություն: Երկիրը չունի ելք դեպի ծով, սակայն աշխարհագրական դիրքի շնորհիվ (Բելառուսը սահմանակից է 5 հանրապետությունների՝ Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Լատվիա) համարվում է կարևոր տրանսպորտային միջանցք Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև: Մոսկվայի և Մինսկի միջև հեռավորությունը 716 կիլոմետր է:

Բնակարանային տեղափոխության ծառայություն

Բնակարանային տեղափոխությունը հոգնեցուցիչ գործընթաց է, որը ցանկալի է վստահել մասնագետներին: AMG Trans տրանսպորտային ընկերության կազմակերպած բնակարանային տեղափոխության ծառայության մեջ մտնում են՝

  • Տեղափոխվող բեռի փաթեթավորումը
  • Իրերի ապամոնտաժումը (անհրաժեշտության դեպքում)
  • Տեղափոխությունը
  • Պահեստային ծառայություններ
  • Կահույքի տեղադրում
  • Կուտակված աղբի հեռացում

AMG Trans տրանսպորտային ընկերությունը մատուցելով բնակարանային տեղափոխության ծառայություններ՝ առաջարկում է նաև բեռնակրի ծառայություն հասանելի գնով:

Բնակարանային տեղափոխություն Ռուսաստանից Բելառուս

AMG Trans տրանսպորտային ընկերությունը զբաղվում է բնակարանային տեղափոխության կազմակերպմամբ ինչպես Ռուսաստանից Բելառուս, այնպես էլ հակառակ ուղղությամբ:

Բելառուսից Ռուսաստան բնակարանային տեղափոխության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում իրերի ամբողջականությանը և անվտանգությանը: AMG Trans տրանսպորտային ընկերությանը դիմելով՝ Ձեզ տրվում է ցանկացած տեսակի իր տեղափոխելու հնարավորություն՝ անկախ չափսից: AMG Trans տրանսպորտային ընկերության հանգամանորեն պլանավորած բնակարանային տեղափոխության հետևանքով չի խաթարվի Ձեր գրաֆիկը, քանի որ աշխատանքները կատարվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:

Գործողությունների հերթականություն: Ինչպե՞ս պատվիրել ծառայությունը:

Շատերին հետաքրքրում է, թե ինչպես է AMG Trans տրանսպորտային ընկերությունը իրականացնում տեղափոխությունները:

  • Իրերի նախապատրաստումը տեղափոխության
  • Տեղափոխություն
  • Նոր վայրում հաստատման աշխատանքներ

AMG Trans տրանսպորտային ընկերության ծառայությունները պատվիրելու համար հարկավոր է կապ հաստատել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարով կամ ձևակերպել առցանց պատվեր: