22
Апр
Բեռնափոխադրումների հիմնական ռազմավարություններն ու լոգիստիկ ծախսերի օպտիմալացումը
Բեռնափոխադրումային ռազմավարությունը կարևոր դեր է խաղում ցանկացած բիզնեսի գործունեության և զարգացման գործում:
Ի՞նչ է բեռնափոխադրումային (լոգիստիկ) ռազմավարությունը
Լոգիստիկ ռազմավարությունը ցանկացած բիզնեսի ռազմավարության կարևոր մասն է: Այն իրենից ներկայացնում է տարբեր օպերացիաների ընդհանրացված մոդել, որն անհրաժեշտ է ռեսուրսների բաշխմամբ ու համակարգմամբ ընկերության սահմանված նպատակներին հասնելու համար։ Դա հենց լոգիստիկ ռազմավարությունն է:
Ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները.
- ✓ միջավայրը, որտեղ իրականացվում է բիզնեսը,
- ✓ կազմակերպության հատուկ իրավասությունները,
- ✓ կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը։
Լոգիստիկայի ռազմավարության հիմնական ոլորտներն առնչվում են հետևյալի հետ․
- ✓ հաճախորդների սպասարկում,
- ✓ մատակարարման թիրախների նախագծում,
- ✓ պահեստների հզորոթյունների ու օպերացիոն գործառնությունների նախագծում,
- ✓ փոխադրումների կառավարում։
Ամենատարածված լոգիստիկ ռազմավարությունները
Ծանոթանանք լոգիստիկ ռազմավարության հիմնական տեսակներին․
- ✓ Հիմնական ծախսերի մինիմալացում: Այս ռազմավարությունն իրականացվում է լոգիստիկայի ծախսերի նվազեցման, պահուստների մակարդակի ռացիոնալիզացիայի, ինչպես նաև՝ գործառույթների ու առանձին ոլորտների կտաարելագործման միջոցով:
- ✓ Լոգիստիկ ծառայության որակի կատարելագործում: Այս ռազմավարությունն իրականացվում է լոգիստիկ համակարգում գործառույթների որակի բարձրացմամբ, որը ներառում է բեռնափոխադրումները, պահեստների ծառայությունները և այլն:
- ✓ Լոգիստիկ ենթակառուցվածքներում ներդրումների մինիմալացում։ Այստեղ հիմնական դերը խաղում է լոգիստիկ ցանցի պարամետրերի օպտիմիզացումը, ուղիղ առաքումը («դռնից դուռ»), «ճիշտ ժամանակին» համակարգի կիրառումը և այլն:
- ✓ Լոգիստիկայի աութսորսինգ։ Իրականացվում է ըստ «անել, թե ձեռք բերել» որոշման, ինչպես նաև՝ մատակարարի նորարարությունների ներդրմամբ:
Վերոհիշյալ ռազմավարություններին հասնելու համար «AMG Trans» ընկերությունը օգտագործում է հետևյալ առաջնահերթությունները․
- ✓ երկարատև և պրոֆեսիոնալ հարաբերություններ մատակարարների հետ,
- ✓ առաջարկվող ծառայությունների որակ։
Բացի վերը թվարկածներից, կան նաև հետևյալ ռազմավարությունները․
- ✓ Նեղ (կամ ուղիղ) ռազմավարություն, որն ուղղված է պահուստների, սարքավորումների և այլնի ոչ արդյունավետ կողմերի վերհանմանն ու վերացմանը։
- ✓ Դինամիկ ռազմավարություն, որի նպատակն է մատուցել հաճախորդներին հնարավոր լավագույն ծառայությունը` արագ արձագանքելով շուկայի փոփոխվող պայմաններին:
- ✓ Ռազմավարությունների միացում, որի նպատակը մատակարարման շղթայի արդյունավետության բարձրացումն ու երկարաժամկետ համագործակցային կապերից օգտվելն է: Դա հիմնականում կապված է հաճախորդների ավելի կատարյալ ծառայություններ մատուցելու ցանկության, ծախսերի իջեցման և այլ գործոնների հետ:
Լոգիստիկայի բաժնի հիմնական խնդիրները
- ✓ Առաքման կետերի, բեռի հատկությունների վերլուծություն և նախնական երթուղու վերլուծություն․ առաջին փուլում ենթադրում է նախնական երթուղու մշակում, որին զուգահեռ իրականացում է փոխադրումը: Այս դեպքում հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բեռի քաշը, ծավալը, պահեստավորման պայմանները և այլն:
- ✓ Անհրաժեշտ տրանսպորտի ընտրություն՝ ելնելով փոխադրման պայմաններից։
- ✓ Փոխադրողի և գործընկերոջ ընտրություն։ Լոգիստիկայով զբաղվող ընկերությունը հաճախ դիմում է կապալառուներին կամ առաքողներին, որոնք լրացուցիչ ծառայություններ են մատուցում (փաստաթղթերի ձևակերպում, բեռնաթափում և այլն):
- ✓ Բոլոր հիմնական կետերով երթուղու մշակում: Այս խնդիրը ներառում է երթուղու մանրամասն ընտրանքների մշակում՝ նշելով մեքենան, ժամանակավոր պահեստավորման կետերը: Հաշվի են առնում հնարավոր ռիսկերը, ծախսերը և ուշացումները:
- ✓ Փոխադրման ընթացքում բեռների հսկողություն: Փոխադրման ընթացքում ֆորս-մաժորային իրավիճակներից խուսափելու համար օգտագործվում են տրանսպորտային միջոցների կառավարման հատուկ համակարգեր, որոնք վերահսկում են փոխադրման ողջ գործընթացը:
- ✓ Փոխադրումների կատարողականի օպտիմիզացիան, որը ներառում է երթուղիների և տրանսպորտային միջոցների տեսակների շարունակական օպտիմալացման գործընթաց:
«AMG Տրանս» ընկերության գործունեության ուղղություններից մեկը լոգիստիկան է։ Այս ոլորտում հաջողություն արձանագրած «AMG Տրանս»-ը ոչ միայն ձեռք է բերել անհրաժեշտ փորձ, այլև մշակել է բազմաթիվ լուծումներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ավտոմատացնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ ապահովելով դրա առավելագույն անվտանգությունը:
Մեկնաբանությունները