Բիզնեսի ռելոկացիա Ռուսաստանից Հայաստան 2022 թվականին

Բիզնեսի ռելոկացիա Ռուսաստանից Հայաստան 2022 թվականին

Բիզնեսի ռելոկացիա Ռուսաստանից Հայաստան 2022 թվականին

Վերջին ժամանակներս, կապված Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի հետ, Հայաստանում նկատվում է ռուսաստանցի ՏՏ մասնագետների հոսք, ովքեր ձգտում են ոչ միայն հաստատվել Հայաստանում, այլև իրենց բիզնեսը տեղափոխել այս երկիր։ Դրան նպաստում է Հայաստանում բիզնեսի գրանցման պարզ ընթացակարգը, առանց միջպետական անձնագրի այս երկրում ազատ տեղաշարժվելու հնարավորությունը։


ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում բիզնեսների գրանցման առանձնահատկությունները

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար կազմակերպության գրանցման կարգը ենթադրում է փաստաթղթերի ներկայացում պետական մարմիններին։ Այսպիսով, օրինակ ՍՊԸ գրանցելու համար, Դաշնության քաղաքացիներին անհրաժեշտ կլինեն հետևյալ փաստաթղթերը․

  • ✓ ընկերության սեփականատիրոջ միջազգային անձնագիրը,
  • ✓ ընկերության կանոնադրության պատճեները,
  • ✓ պետական տուրքի վճարման անդորագիրը։

Հայաստանում 2011 թ․-ից Արդարադատության նախարարությանն առընթեր գործում է Business Entry, որտեղ ընկերությունները և անհատ ձեռներեցնեը կարող են ստանալ անվան ամրագրում, գրանցել բիզնես ու հարկային հաշվառման համարանիշ։ Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է իրավական աջակցություն։ Առևտրային ընկերությունների գրանցումը շատ քիչ ժամանակ է պահանջում՝ մինչև 2 աշխատանքային օր։

Հայաստանում իրավաբանական անձ գրանցելու համար պետք է դիմել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն․ ընթացակարգը տևում է 2 օր։ Հաջորդ քայլը բանկային հաշվի բացումն է․ ընթացակարգը տևում է 2-10 օր։ Փաստաթղթերի միասնական ցուցակ չկա։ Ամեն ինչ կախված է կոնկրետ բանկից։ Որոշ բանկեր կարող են նույնիսկ պահանջել դրամական հոսքերի հաշվետվություն, եկամտի աղբյուրներ, պայմանագիր սեփականտիրոջ հետ և այլն։


Գրասենյակների և այլ կոմերցիոն տարածքների վարձակալությունը Հայաստանում ու Երևանում

Հայաստանում գրասենյակային ու կոմերցիոն տարածքների վարձակալությունը դժվար չէ։ Պարզապես պետք է որոշեք, թե որտեղ եք ցանկանում վարձակալել տարածք՝ քաղաքի կենտրոնու՞մ, թե՞ ծայրամասում։ Բնակարանային կամ գրասենյակային այլ տարածք ընտրելու համար կարող եք դիմել անշարժ գույքի գործակալություններին, որոնք Հայաստանում բազմաթիվ են, կամ ինքնուրույն փնտրել առցանց հարթակներում։ Արժեքը կախված է քաղաքի կենտրոնից հեռավորությունից, չափից, հարմարավետությունից, ենթակառուցվածքներից ու այլ գործոններից։


Ընկերության, գրասենյակի և աշխատակիցների ռելոկացիան Ռուսաստանից Հայաստան

Հյասատանն ունի մի շարք առավելություններ տեղաշարժվելու համար, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար։ Դա պայմանավորված է նրանով, որ ռուսասատանցիներին հատուկ աշխատանքային թույլատվություն պետք չէ, ՏՏ ոլորտի եկամտահարկի դրույքաչափը կազմում է մինչև 10% (այլ ոլորտներ՝ 26% և ավելի)։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ի աջակցություն նրանց, ովքեր կորոշեն իրենց բիզնեսները Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ AMG Trans տրանսպորտային ընկերությունը ծառայություններ է մատուցում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, ինչպես նաև արտերկրի մոտ ու հեռավոր երկրներ՝ միջպետական տեղափոխությունների (ռելոկացիայի) կազմակերպման համար։ Դիմելով AMG Trans-ին` Դուք կարող եք լիովին վստահ լինել Ձեր բեռի անվտանգության հարցում, իսկ տրանսպորտային ընկերության պատշաճ ու համակարգված աշխատանքի շնորհիվ, կարճ ժամանակահատվածում և մատչելի գներով կկազմակերպվի Ձեր գրասենյակի երկրից-երկիր ամբողջական ռելոկացիան։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով