24
Июн
Բեռնափոխադրումների կանոնները Սոդովոյե Կոլցոյում
Մոսկվայի կենտրոնում բեռնափոխադրումները սահմանափակվում են կանոններով։ Դրանք չպահպանելու դեպքում նախատեսված են տուգանքներ, որոնք կոչված են՝ զերծ պահել քաղաքը տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնվածությունից:
Բեռնափոխադրման կանոնները
ՌԴ կառավարությունը օրենք է ընդունել, որի համաձայն գործում են բեռնափոխադրումների սահմանափակումներ, այն դեպքերում, երբ բեռնունակությունը գերազանցում է 1000 կգ-ն: Սահմանափակումները գործում են առավոտյան ժամը 7։00-ից մինչև երեկոյան ժամը 22:00-ն: Մնացած ժամերին բեռնափոխադրումը ազատ է։
Սահմանափակումներին հետևում են ոչ միայն ՃՈ աշխատակիցները, այլև բազմաթիվ տեսախցիկներ։ Խախտման հայտնաբերման դեպքում ավտոմեքենայի սեփականատիրոջը տրվում է գրավոր ծանուցում՝ համապատասխան տուգանքը վճարելու մասին:
Բեռնատար մեքենաների մուտքի համար գլխավոր դրույթներից մեկը էկո-դասի համապատասխանությունն է սահմանված պահանջներին, որը պետք է լինի 2-ից ոչ ցածր։
Սահմանափակումների տակ հայտնված վարորդը, իրավունք ունի ձևակերպել անվճար մուտքի անցագիր Սոդովոյե Կոլցոյի համար։
Թույլատրող փաստաթուղթը կարող է լինել 2 տեսակ՝
- ✓ մեկանգամյա ճանապարհորդության համար (վավերականության ժամկետը՝ 5 օր)
- ✓ մեկ տարի ժամկետով:
Անցագիր ստանալու համար պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- ✓ անցագիր ստանալու դիմում,
- ✓ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր,
- ✓ տրանսպորտային միջոցի գրանցումը հաստատող փաստաթուղթ,
- ✓ ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդական իրավունքը և անձնագիրը,
- ✓ օրվա ընթացքում արգելված գոտի անցնելու անհրաժեշտությունը հաստատող փաստաթուղթ;
- ✓ տրանսպորտային միջոցների երթուղիների սխեմաներ:
Անցագրի վավերության ժամկետի լրանալուց հետո այն չեղյալ է համարվում։
Երթևեկության կանոնների խախտման տուգանքներ
Առաջինը, ինչի համար իրավախախտները կտուգանվեն Սոդովոյե Կոլցոյի և Օրլիկովի նրբանցքի հատումն է, այսպես կոչված՝ «Վաֆելնայա» գծանշման խախտումը: «Վաֆելնայա» գծանշումը իրենից ներկայացնում է խաչմերուկներում հատվածներ, որոնց համար վարորդին սպառնում է 1000 ռուբլի տուգանք:
2021 թ․-ից յուրաքանչյուր խախտման համար տուգանքը կազմում է 5000 ռուսական ռուբլի՝ 300 ռուբլու փոխարեն, որը գործում էր ընդամենը մի քանի տարի առաջ։
Штраф за каждое зафиксированное нарушение с 2021 года составляет 5000 российских рублей, вместо 300 рублей, которые действовали всего лишь пару лет назад.
AMG Trans տրանսպորտային ընկերությունը, անհրաժեշտ անցագրերի ու մեծ ավտոպարկի առկայության շնորհիվ, կարողանում է արագ ու որակով իրականացնել բեռների տեղափոխում՝ անհրաժեշտ հասցեով և ցանկացած ուղղությամբ:
Մեկնաբանությունները