Թոփ 10 ամենահզոր բեռնատարները

Թոփ 10 ամենահզոր բեռնատարները

Թոփ 10 ամենահզոր բեռնատարները

Բեռնատարները, որոնք ունակ են իրականացնել մեծածավալ բեռնափոխադրումներ դժվարին ճանապարհային պայմաններում, իսկական գլուխգործոցներ են ժամանակակից աշխարհում:

  • Huynday Xcient-ը բավականին նոր լուծում է, նախատեսված է երկար ճանապարհներով փոխադրումների համար։ Այս հզոր մեքենան տպավորում է ոչ միայն իր ֆունկցիոնալությամբ և կատարողականությամբ, այլև՝ նորարարական տեսքով: Ավտոմեքենայի հզորության միջակայքը ներկայացված է 6-մխոցանի դիզելային շարժիչով՝ 9,9 լ ծավալով։
  • Mack Anthem բեռնատարը գործում է 2018 թ․-ից: Մեքենան տարբերվում է ուղղանկյուն լուսարձակներով, ինչպես նաև՝ սեփական շարժիչներով։ Այն ունի 6 մխոցներ՝ 11 լ ծավալով։
  • DAF XF` բեռնատար հոլանդական արտադրողից, «թոփ մոդել»: Այն ևս ունի 6-մխոցանի շարժիչ՝ համապատասխան «Եվրո-6» բնապահպանական չափանիշներին: Շարժիչը հագեցած է տուրբո լիցքավորիչով, ունի 9 լ ծավալ և 510 ձիաուժ հզորություն։
  • Freightliner Cascadia-ն ժամանակակից, ունակ ու հարմարավետ բեռնատար է, որը արտադրվում է Հյուսիսային Ամերիկայում 2007 թ․-ից: Այն իսկական ամերիկյան բեռնատարի մարմնացում է: Ունի 15,6 լ դիզելային շարժիչ, հզորությունը՝ 608 ձիաուժ։
  • Volvo FH16-ը, որն ունի 16 լ 6-մխոցանի տուրբոդիզել և 750 ձիաուժ հզորություն, ուժի և հարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։ Կարող է իրականացնել մինչև 325 տ ընդհանուր քաշով բեռնափոխադրումներ։
  • Renault T Series-ը ֆրանսիական արտադրության բեռնատար է, որը նախատեսված է միջքաղաքային փոխադրումների համար: Ունի 12,8 լ շարժիչ, 520 ձիաուժ։
  • Kenworth W900. համարվում որակի և հուսալիության խորհրդանիշ: Չնայած այն հանգամանքին, որ արտադրվում է 1961 թ․-ից, այն չի կորցնում իր արդիականությունը՝ երկար հեռավորությունների վրա բեռներ տեղափոխելու առումով։ Բեռնատարի արագությունը հասնում է 112 կմ/ժ-ի, իսկ բեռնատարողությունը՝ մինչև 100 տ։
  • Iveco Stralis-ը իտալական արտադրության բեռնատար է: Հագեցած է 6-մխոցանի շարժիչով` 12,9 լ ծավալով, 560 ձիաուժ հզորությամբ։
  • MAN TGX. 2007 թ.-ից շուկայում է: Այս մեքենան ստեղծվել է հատուկ մեծ հեռավորությունների վրա ծանր փոխադրումների համար։ Ունի 6-մխոցանի և 15,2 լիտրանոց շարժիչ, 2 տուրբո լիցքավորիչ, 640 ձիաուժ։
  • Peterbilt 587-ը բավականին հայտնի է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերից: Այն ունի 608 ձիաուժ հզորություն, և համարվում է բոլոր մայրուղիների «թագավորը»։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով