
19
Июн
Գրասենյակների տեղափոխման կազմակերպում
Գրասենյակի տեղափոխությունը բարդ և պատասխանատու գործընթաց է: Դրա որակյալ իրականացման գլխավոր չափանիշը ընթացքի համապատասխան գնահատումն է: Այս պրոցեսի ճիշտ կազմակերպումը հնարավորություն է տալիս իրականացնել տեղափոխությունը սեղմ ժամկետներում և նվազագույն ծախսերով:
Գրասենյակի տեղափոխման պլանավորում
Ոչ ոք չի ցանկանում, որ գրասենյակի տեղափոխման գործընթացը երկար տևի, այդ պատճառով հարկավոր է մանրամասն պլանավորել այն: Պլանավորումն անհրաժեշտ է տեղափոխության պրոցեսի արժեքը որոշելու համար՝ ծախսվելիք ռեսուրսները նվազեցնելու նպատակով: Տեղափոխությունն իրականացվում է մի քանի փուլով.
- ✓ Աշխատանքի ծավալների գնահատում
- ✓ Տեղափոխման ժամանակացույցի կազմում
- ✓ Օպտիմալ երթուղու ընտրություն, փոխադրամիջոցի տեսակի և քանակի հստակեցում
Ճշգրիտ պլանավորումը թույլ կտա լուծել տեղափոխման խնդիրն առավելագույնս սեղմ ժամկետներում:
Գրասենյակային տեխնիկայի փաթեթավորում
Գրասենյակի արագ և որակյալ տեղափոխման համար պետք է հոգալ օֆիսային տեխնիկայի փաթեթավորման մասին: Չէ՞ որ անորակ և սխալ փաթեթավորումը կարող է տեխնիկայի վնասման պատճառ դառնալ: Որակյալ փաթեթավորումից է կախված բեռների ապահով տեղափոխումը: Գրասենյակային կահույքի փաթեթավորման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել սուր անկյուններին, քանի որ հենց դրանք են առավել հակված վնասվելուն և կոտրվելուն: Ապակյա և փխրուն իրերի համար օգտագործեք օդապղպջակային թաղանթ, օֆիսային տեխնիկայի փաթեթավորման համար նույնպես կարելի է օգտագործել օդապղպջակային թաղանթ, որն այնուհետ պետք է տեղավորել հաստ ստվարաթղթե տուփի մեջ: Տեխնիկայի մանր դետալները մակնշվում են և դասավորվում առանձին: Փաստաթղթերը պետք է առանձնացնել և տեղավորել տարբեր եռաշերտ արկղերի մեջ՝ ֆիքսելով կպչուն ժապավենով:
Անհրաժեշտ տրանսպորտի ընտրություն և տեղափոխում
Գրասենյակի տեղափոխության ժամանակ պետք է հաշվի առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի օպերատիվությունը, անվտանգությունն ու հուսալիությունը:
Տրանպորտային միջոցի ընտրութունը տեղափոխման կարևոր փուլերից է: Դրանից է կախված տեղափոխման ենթակա օֆիսային գույքի ապահովությունը: Տրանսպորտային միջոցի առանձնահատկություններից է առավելագույն ծավալը և բեռների տեղավորման հարմարավետությունը:
Ամենատարածված տրանսպորտային միջոցներն են.
- ✓ Փոքր բեռնատար – տրանսպորտային այս միջոցի բեռնվածության հզորությունը կազմում է 1.5 տոննա, այն ունի բավականին մեծ աշխատանքային տարածք՝ 8 մ3:
- ✓ Երկար բեռնատար – ամենամեծ ծավալով թափքերը կարող են տեղավորել մինչև 17 մ3 բեռ:
- ✓ Կցասյլակով բեռնատար մեքենաներ, մեծ բեռնատարեր:
Հաջող տեղափոխություն!
Մեկնաբանությունները